Իմանալ ավելին
Ծառայության մասին
Փոստային կապի գործունեության լիցենզիան փոստային կապի գործունեությամբ զբաղվելու իրավունքը հաստատող պաշտոնական թույլտվություն է: Լիցենզիան կարող են ստանալ փոստային կապի և/կամ սուրհանդակային ծառայությունների (գործողություն կամ գործունեություն փոստային առաքանու ընդունման, մշակման, փոխադրման և հանձնման գծով) մատուցմամբ զբաղվող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը:
Ինչպես դիմել
Փոստային կապի գործունեության լիցենզիա ստանալու համար հայտատուն լիազոր մարմին պետք է ներկայացնի լիցենզիա ստանալու հայտ, որին կից տրամադրի անհրաժեշտ փաստաթղթերը:
Լիցենզիա ստանալու մասին հայտերը և դրանց կից փաստաթղթերը կարող են ներկայացվել առձեռն, փոստով կամ էլեկտրոնային եղանակով:
Անհրաժեշտ փաստաթղթեր
Հայտատուն լիցենզիա և լիցենզիայի ներդիր ստանալու համար լիցենզավորող մարմին է ներկայացնում հետևյալ անհրաժեշտ փաստաթղթերը՝
- իրավաբանական անձ հանդիսացող հայտատուները`
- լիցենզիա և լիցենզիայի ներդիր ստանալու մասին հայտ` համաձայն N 1 ձևի` նշելով իրավաբանական անձի անվանումն ու կազմակերպաիրավական ձևը, պետական գրանցման համարը, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը, հեռախոսահամարները, գործունեության ոլորտը (տեսակը), որը հայտատուն մտադիր է իրականացնել,
- հայտում նշված գործունեության տեսակի իրականացման համապատասխան կանոնները (փոստային կապի ծառայությունների և (կամ) սուրհանդակային կապի ծառայությունների),
- «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան պետական տուրքի վճարման անդորրագիրը.
- անհատ ձեռնարկատեր հանդիսացող հայտատուները`
- լիցենզիա ստանալու մասին հայտ` համաձայն N 2 ձևի` նշելով անունը, հայրանունը, ազգանունը, անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համարը, բնակության և գործունեության իրականացման վայրերը, լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը, որը հայտատուն մտադիր է իրականացնել,
- անձնագրի պատճենը,
- իր կողմից փոստային կապի ծառայությունների գործունեության և (կամ) սուրհանդակային կապի ծառայությունների գործունեության մատուցման (իրականացման) կանոնները,
- «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան պետական տուրքի վճարման անդորրագիրը:
Պետական տուրք
Փոստային կապի գործունեության համար պետական տուրքը գանձվում է տարեկան 3.000.000 ՀՀ դրամ դրույքաչափով (գանձապետական հաշվեհամարը՝ 900005164513):
Իրավական ակտեր
Փոստային կապի գործունեության լիցենզավորման հարաբերությունները կարգավորող իրավական ակտերն են՝
- «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքը,
- «Փոստային կապի մասին» ՀՀ օրենքը,
- «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքը,
- ՀՀ կառավարության 2005 թվականի հուլիսի 21-ի N 1113-Ն որոշումը,
- ՀՀ կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 24-ի N 1283-Ն որոշումը:
Փակել