Իմանալ ավելին
Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը
Ամուսնության մասին համատեղ դիմումին կից պետք է ներկայացվեն նաև ամուսնացողների անձը հաստատող փաստաթղթերը
Նախկինում գրանցված ամուսնության մեջ գտնվող անձինք ՔԿԱԳ մարմին են ներկայացնում նախորդ ամուսնության դադարումը հաստատող փաստաթուղթ (ամուսնալուծության վկայական, ամուսնու մահվան վկայական կամ ամուսնությունն անվավեր ճանաչելու մասին դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռ, օտարերկրյա պետության դատարանի կողմից կայացված ամուսնալուծության մասին օրինական ուժի մեջ մտած վճիռ և այլն)։
Օտարերկրյա քաղաքացիները, օտարերկրյա պետությունում բնակվող ՀՀ քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք Հայաստանի Հանրապետությունում ամուսնություն գրանցելիս ներկայացնում են անձնագիրը և տվյալ պետության իրավասու մարմինների կամ դեսպանության (հյուպատոսության) կողմից տրված ընտանեկան կարգավիճակը հաստատող փաստաթուղթ (տեղեկանք, թույլտվություն, հայտարարություն և այլն)՝ վավերացված Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության դիվանագիտական կամ հյուպատոսական մարմիններում՝ եթե այլ բան նախատեսված չէ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
Նախկինում գրանցված ամուսնության մեջ գտնվող անձինք ՔԿԱԳ մարմին են ներկայացնում նախորդ ամուսնության դադարումը հաստատող փաստաթուղթ (ամուսնալուծության վկայական, ամուսնու մահվան վկայական կամ ամուսնությունն անվավեր ճանաչելու մասին դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռ, օտարերկրյա պետության դատարանի կողմից կայացված ամուսնալուծության մասին օրինական ուժի մեջ մտած վճիռ և այլն)։
Ժամկետներ
Ամուսնության պետական գրանցմա
թույլտվությունը տրամադրվում է ամուսնացող անձանց ներկայացրած համատեղ դիմումում նշված օրը, սակայն ոչ շուտ, քան դիմումը ներկայացնելու օրվան հաջորդող 10-րդ օրը և ոչ ուշ, քան երեք ամիսը
Վճարման չափը
Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, օտարերկրյա պետությունում մշտապես բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների` միմյանց կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետ ամուսնության գրանցման մասին թույլտվության տրամադրում՝ մեկից-երկու աշխատանքային օրվա ընթացքում. օրը որոշվում է դիմողների ցանկությամբ 150.000 ՀՀ դրամ
120.000 ՀՀ դրամ
յոթերորդ աշխատանքային օրը 50.000 ՀՀ դրամ
Ծառայության մատուցումը մերժելու հիմքերը
Քաղաքացիական կացության ակտի պետական գրանցումը մերժվում է, եթե՝
ա) այդ գրանցումը հակասում է օրենքի պահանջներին.
բ) ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում օրենքի և իրավական այլ ակտերի պահանջներին.
ա) այդ գրանցումը հակասում է օրենքի պահանջներին.
Կարգավորող իրավական ակտերը
https://www.arlis.am
Փակել