Հարգելի այցելու: Դուք վերահասցեագրվում եք «Ես եմ» ազգային նույնականացման հարթակ: Մուտք գործելուց հետո համակարգն ինքնաշխատ Ձեզ կվերադարձնի մեր կայք:

Հիմնադրամների լուծարման պետական գրանցման ծառայության մատուցում

Դիմելու կարգը

Գործակալություն դիմումներ և դիմումին կից փաստաթղթեր կարող են ներկայացվել էլեկտրոնային փաստաթղթի ձևով, ինչպես նաև «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքով սահմանված կարգով և Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դեպքերում՝ նաև թղթային կրիչի վրա:
Եթե օրենքով նախատեսված դեպքերում պետական հաշվառում կամ պետական գրանցում կատարելու համար գործակալություն է դիմում լիազորված անձ, ապա օրենքով նախատեսված փաստաթղթերին կից ներկայացվում են նաև համապատասխան լիազորագիր և անձը հաստատող փաստաթուղթ: Լիազորագրի նոտարական վավերացում չի պահանջվում:

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը

Հիմնադրամը լուծարման պետական գրանցման համար իրավաբանական անձանց պետական ռեգիստր է ներկայացնում`
1) դիմում.
2) իրավաբանական անձի մասնակիցների կամ դրա համար կանոնադրությամբ լիազորված իրավաբանական անձի մարմնի որոշումը լուծարման հաշվեկշիռը հաստատելու մասին.
3) լուծարման հաշվեկշիռը.
4) իր կողմից տեղեկանք` «Արխիվային գործի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդհոդվածի 5-րդ մասի պահանջների կատարման մասին.
5) դատարանի որոշում լուծարման հաշվեկշիռը հաստատելու մասին.
6) պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ:
 
Գործակալությունը լուծարման գրանցում կատարելու մասին դիմում ստանալուց հետո` մեկ աշխատանքային օրվա ընթացքում, հարցում է ուղարկում հարկային մարմին՝ պետական բյուջեի և սոցիալական ապահովագրության գծով իրավաբանական անձի պարտավորությունների բացակայությունը հավաստելու վերաբերյալ: Հարցումն ուղարկվում է ստացումը հաստատելու հնարավորություն տվող էլեկտրոնային փաստաթղթաշրջանառությունն ապահովող համակարգի միջոցով: Հարկային մարմինները պատասխանում են հարցմանը այն ստանալու օրվանից հետո` 20 օրվա ընթացքում: Հարկային մարմինների կողմից սույն կետով նախատեսված հարցմանը սահմանված ժամկետում չպատասխանելը կամ այլ պատասխան (բացի պարտավորությունների առկայությունից և դրանց հստակ չափից) ուղարկելը դիտվում է որպես պետական բյուջեի և սոցիալական ապահովագրության գծով լուծարվող իրավաբանական անձի պարտավորությունների բացակայության հավաստում:
Եթե լուծարման համար դիմած անձը փաստաթղթերի հետ ներկայացնում է նաև հարկային մարմնի տված տեղեկանք՝ պետական բյուջեի հանդեպ հարկերի և սոցիալական ապահովագրության գծով պարտավորությունների բացակայության մասին՝ տրված լուծարման հաշվեկշիռը հաստատելու օրը կամ ավելի ուշ, ապա հարցումը հարկային մարմին չի ուղարկվում:

Ծառայության մատուցումը մերժելու հիմքերը

Հիմնադրամի լուծարման պետական գրանցումը մերժելու հիմքերն են`
1) իրավաբանական անձանց լուծարման՝ օրենքով սահմանված կարգի խախտումը.
2 «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և այլ օրենքներով սահմանված փաստաթղթերը չներկայացնելը.
3) ներկայացված փաստաթղթերի անհամապատասխանությունն օրենքի պահանջներին.
4) «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքի 51-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով նախատեսված հարցումներին իրավաբանական անձի նկատմամբ հանձնաժողովի կողմից հարուցված և չավարտված վարչական վարույթի մասին կամ իրավաբանական անձի՝ հանձնաժողովի նկատմամբ պարտավորությունների առկայության մասին կամ պետական բյուջեի նկատմամբ հարկերի, տուրքերի կամ սոցիալական ապահովագրության գծով պարտավորությունների առկայության, դրանց չափի և ծագման հիմքերի մասին հստակ պատասխան ստանալը:

Փակել
Խնդրում ենք սպասել… Կատարվում է տվյալների փոխանակում: