Հարգելի այցելու: Դուք վերահասցեագրվում եք «Ես եմ» ազգային նույնականացման հարթակ: Մուտք գործելուց հետո համակարգն ինքնաշխատ Ձեզ կվերադարձնի մեր կայք:

Խորհրդատվության տրամադրում՝ թեժ գծի միջոցով

Ծառայության նկարագրությունը՝

Ծառայությունը քաղաքացիներին ապահովում է շարունակական խորհրդատվությամբ սոցիալական ապահովության ոլորտում, ներառյալ բաշխողական կենսաթոշակային համակարգի և կուտակային կենսաթոշակային բաղադրիչի շրջանակներում, իրենց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ, այդ թվում`
1) Սոցիալական ոլորտի վերաբերյալ քաղաքացիների հեռախոսազանգերի (բողոքների) գրանցման համակարգի շարունակական գործարկում, քաղաքացիների հեռախոսազանգերի (բողոքների) ընդունում և համապատասխան ընթացքի ապահովում՝ ըստ անհրաժեշտության ապահովելով հետադարձ կապ,
2) Հաճախ տրվող հարցերի շտեմարանի շարունակական թարմացում` ըստ թեժ գիծ ծառայության հարցադրումների, հաճախ տրվող հարցերի հիման վրա` համապատասխան իրազեկող նյութերի և հոդվածների տարածում ԶԼՄ-ների և տեղեկատվության տարածման էլեկտրոնային գործիքների միջոցներով:
3) 24/7 աշխատանքային ռեժիմի պահպանում` քաղաքացիների համար ստեղծելով հնարավորություն` իրենց հուզող հարցերը ներկայացնել նաև ոչ աշխատանքային ժամերին:
4) Ստացված հաղորդագրությունների վերծանում, մուտքագրում զանգերի գրանցման շտեմարան, հետադարձ կապի միջոցով քաղաքացիներին հուզող հարցերի վերաբերյալ պարզաբանումների տրամադրում:
5) Թեժ գծի անխափան աշխատանքի ապահովում` տեխնիկական և ծրագրային շարունակական բարելավումների և պրոֆիլակտիկ միջոցառումների ձեռնարկման միջոցով:
6) Զանգերի քանակի և հարցերի հիմնական ուղղությունների վերաբերյալ ամսական հաշվետվությունների գեներացում զանգերի գրանցման էլեկտրոնային համակարգից, տվյալների վերլուծություն և հարցերի խմբավորում:
7) Թեժ գծին ստացված բողոքների և դրանցից յուրաքանչյուրին տրված ընթացքի վերաբերյալ առանձին հաշվետվությունների կազմում` ըստ ԱՍՀՆ ենթակառուցվածքների` ՍԱՊԾ, ԲՍՓՀ, ՍԾՏԳ, ԶՊԳ:
8) Ամսական հաշվետվությունների ներկայացում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` ներառելով զանգերի քանակի և ուղղությունների մասին տեղեկությունները, ինչպես նաև առանձին` բողոքների և դրանցից յուրաքանչյուրին տրված ընթացքի մասին կազմվող էլեկտրոնային մատյանները:

Դիմելու եղանակը՝

Հեռախոսազանգի միջոցով

Ծառայության մատուցումը մերժելու հիմքերը՝

Եթե հարցը դուրս է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության իրավասությունների շրջանակից:

Փակել
Խնդրում ենք սպասել… Կատարվում է տվյալների փոխանակում: