Իմանալ ավելին
Դիմելու եղանակը՝
Թույլտվություն ստանալու մասին հայտերը և դրանց կից փաստաթղթերը
կարող են ներկայացվել առձեռն, փոստով կամ էլեկտրոնային եղանակով: Հիմնականում հայտերը ընդունվում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մեկ պատուհան համակարգի միջոցով:
Հայաստանի
Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից թույլտվությունները տրամադրվում են համապատասխան
համաձայնագրերի և ՀՀ կառավարության 2007
թվականի օգոստոսի 30-ի թիվ 1226-Ն որոշմամբ հաստատված կարգով սահմանված փաստաթղթեր և համապատասխան հայտ ներկայացնելու միջոցով:
Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը՝
Փոխադրողը բեռնափոխադրման թույլտվություն ստանալու համար Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն է ներկայացնում`
1. Հայտ
2. Պետական տուրքի վճարման անդորրագիր
3. բեռնատար ավտոտրանսպրտային միջոցների (ավտոմոբիլ, քարշակ, կցորդ, կիսակցորդ) հաշվառման վկայագրի պատճենը, իսկ օրենքով սահմանված կարգով օգտագործման իրավունքով պատկանող տրանսպորտային միջոցի համար համապատասխան պայմանագրի պատճեն
Վճարման եղանակը՝
Անկանխիկ
• Բանկային փոխանցման միջոցով
• Վճարային տերմինալի միջոցով
• E-Payments Պետական վճարումների էլեկտրոնային համակարգի միջոցով
Վճարման չափը՝ 5,000 ՀՀ դրամ
Անհրաժեշտ է վճարումն իրականացնել ՀՀ պետական բյուջեի
հաշվեհամարին՝ 900005168142
Նպատակ դաշտում նշելով՝ Հայաստանի Հանրապետության
բեռնափոխադրողներին ավտոմոբիլային փոխադրումների մասին միջազգային համաձայնագրերով
սահմանված մեկանգամյա փոխադրման իրավունք տալու համար
Ծառայությունը ստանալու հիմքերը՝
Հայաստանի Հանրապետության բեռնափոխադրողներին
ավտոմոբիլային փոխադրումների մասին միջազգային համաձայնագրերով սահմանված մեկանգամյա
փոխադրման իրավունք /թույլտվություն/ տալու համար դիմումները մուտքագրվում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության լիցենզիաների
և թույլտվությունների վարչություն,
որը՝
2) իրականացնում է ներկայացված ավտոտրանսպրտային միջոցների (ավտոմոբիլ, քարշակ, կցորդ, կիսակցորդ) հաշվառման վկայագրի պատճենի, իսկ օրենքով սահմանված կարգով օգտագործման իրավունքով պատկանող տրանսպորտային միջոցի համար համապատասխան պայմանագրի պատճենի ուսումնասիրություն.
1. Թույլտվության բնօրինակի պատրաստում,
2. Տրամադրված թույլտվության
վերաբերյալ տեղեկատվության գրանցում համակարգում.
3. Տրամադրված թույլտվության վերաբերյալ
սահմանված տեղեկատվության տրամադրում
Ծառայության մատուցումը մերժելու հիմքերը՝
Հայաստանի Հանրապետության բեռնափոխադրողներին ավտոմոբիլային փոխադրումների մասին միջազգային համաձայնագրերով սահմանված մեկանգամյա փոխադրման իրավունք /թույլտվություն/ տալու դիմումը մերժվում է, եթե`
1) եթե փոխադրողի կողմից ներկայացվել են ՀՀ կառավարության 2007 թվականի օգոստոսի 30-ի թիվ 1226-Ն որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետով պահանջվող ոչ բոլոր փաստաթղթերը կամ ներկայացված փաստաթղթերը թերի են և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն մատնանշված թերությունները չեն վերացվել.
2) եթե հայտ ներկայացրած փոխադրողի վերաբերյալ համաձայնագրի կողմ որևէ պետությունից ահազանգ է ստացվել տվյալ տարվա ընթացքում միջպետական որևէ բեռնափոխադրման ժամանակ տվյալ փոխադրողի կողմից համաձայնագրի պահանջները չկատարելու կամ խախտումներ թույլ տալու մասին:
Փակել