Իմանալ ավելին
E-VISA էլեկտրոնային համակարգի միջոցով հնարավոր է ստանալ ՀՀ այցելության մուտքի վիզա 21 օր կամ 120 օր վավերականության ժամկետով։
Էլեկտրոնային վիզա կարող են ստանալ աշխարհի 73 պետությունների կողմից տրված սովորական անձնագիր կամ ճամփորդական փաստաթուղթ կրող անձինք։ ՀՀ մուտքի վիզայի անհրաժեշտությունը հնարավոր է ստուգել https://www.mfa.am/hy/visa հղումով, իսկ E-VISA համակարգից օգտվելու հնարավորությունը՝ https://evisa.mfa.am կայքում։
Այն պետությունների քաղաքացիները, որոնց համար սահմանված է ՀՀ ժամանելու առանց մուտքի վիզայի ռեժիմ, ՀՀ տարածքում կարող են մնալ առավելագույնը 180 օր ժամկետով՝ մեկ տարվա ընթացքում, եթե ՀՀ միջազգային պայմանագրերով այլ ժամկետ սահմանված չէ:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
E-VISA էլեկտրոնային համակարգով դիմելու դեպքում անհրաժեշտ է.
• Լրացնել առցանց դիմում-հարցաթերթիկը
• Կցել անձնագիրը (ճամփորդական փաստաթուղթը),
• Կցել լուսանկարը,
• Կատարել պետական տուրքի վճարումը։
Առկայության դեպքում կցել նաև.
• ինքնաթիռի տոմս,
• հյուրանոցի ամրագրում,
• տուրիստական ընկերության հրավեր,
• ֆինանսական միջոցների առկայության մասին հիմքեր (բանկային քաղվածք, այլ ապացույցներ),
• առողջապահական (ճամփորդական) ապահովագրություն,
• անձնագրի այն էջերը, որոնք պարունակում են այլ պետությունների գործող կամ վերջին 3 տարիներին տրված վիզաներ կամ կացության կարգավիճակի քարտեր,
• այլ փաստաթղթեր,
Սույն կետում թվարկված փաստաթղթերի ներկայացումը խիստ ցանկալի է։
Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
ՀՀ մուտքի վիզայի համար գանձվող պետական տուրքը ենթակա չէ վերադարձման։
Օտարերկրացու անձնագիրը պետք է վավեր լինի Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ողջ ընթացքում:
Փակել